Եվրահանձնաժողովը «մայիսի 18-ին միջոցառումների առաջին փաթեթն է ընդունել Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի ընկերությունների պաշտպանության վերաբերյալ»՝ իրավաբանորեն դրանք լուծարելով Եվրամիության տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Առաջին քայլը դարձել է «արգելափակող կանոնակարգի» հաստատումը, որը «արգելում է ԵՄ-ի ընկերություններին՝ կատարել ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցները, թույլատրում է ընկերություններին դատական կարգով փոխհատուցել կորուստները այդ պատժամիջոցները կատարող երրորդ անձանցի գործողություններից և չեղարկում է ԱՄՆ-ի պատժամիջոցների կատարման վերաբերյալ օտարերկրյա ցանկացած դատական վճռի գործողությունը ԵՄ-ի տարածքում», ասվում է փաստաթղթում: