Մոսկվա-Մախաչկալա գիշերային չվերթի ուղևորը նախքան թռիչքը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրին:
«Ինքնաթիռ մուտք գործելուց հետո ուղևորներից մեկը ոչ ադեկվատ և ագրեսիվ է իրեն պահել, իսկ ավելի ուշ անձնակազմին հայտարարել է, որ կպայթեցնի ինքնաթիռը»,- ասել է աղբյուրը:
Ինքնաթիռ են անմիջապես ժամանել մասնագետներ, որոնք ստուգումներ անցկացնելուց հետո սակայն որևէ պայթուցիկ չեն հայտնաբերել: Ուղևորը հեռացվել է թռիչքից և փոխանցվել ոստիկանությանը: