Նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությանը: Սերգեյ Սկրիպալի դուստր Յուլյան դուրս էր գրվել ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային, թունավորվել էին Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին: Մեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի ուշ հայտարարել էին, որ նրանք թունավորվել են «Նովիչոկ» տեսակի նյարդա-պարալիտիկ նյութով, որն արտադրվում է Ռուսաստանում:
Ռուսական կողմը, սակայն, հերքում է բոլոր մեղադրանքները: