Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայությունը խստացնում է մրգի ու բանջարեղենի արտահանման վերահսկողությունը։ Այս մասին Sputnik Արմենիային են հայտնել ծառայությունից։
«Պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա և բոլոր արտահանողներին հորդորում ենք լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը»,- հայտնեցին ծառայությունից:
Արդեն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել են արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու ուղղությամբ, իսկ Ռոսսելխոզնադզորի կողմից արտահանողին վերադարձված խմբաքանակներն անցել են համապատասխան դասակարգում, վերամշակում և սահմանված կարգով արտահանվել են: