Նախագահականի շենքը պետք է բաց լինի հանրության համար։ Այս մասին, ինչպես հայտնում է News.am-ը, ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն այսօր՝ մայիսի 18-ին նախագահականում ընդունել է մի խումբ երեխաների և պաղպաղակ կերել նրանց հետ։
«Նախագահական շենքում կան սրահներ, որ ես ծրագրում եմ անպայման բացել հանրության տարբեր շրջանակների, սկսած հասարակական կազմակերպությունների, մշակութային, առանձին անհատներից, վերլուծական խմբերի համար։ Շենքը պիտի տրամադրվի հանրությանը»,- ասել է նախագահը։
Նա նշել է, թե նախագահական շենքում անձամբ է բազմաթիվ հանդիպումներ ունենալու, ծրագիր կա ցուցահանդեսներ կամ գրական լսումներ կազմակերպելու համար: