Կուբայում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել

23:01     18 մայիսի, 2018

Կուբայում վթարի է ենթարկվել Cubana de Aviacion ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով «Telemundo» ալիքին: Ինքնաթիռը Հավանայից Օլգին էր թռչում: Հավանայի օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց այն վայր է ընկել:

Զոհերի ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ:

«Infobae» պորտալի փոխանցմամբ` ինքնաթիռում 104 ուղևոր է եղել: Ըստ «Cibercuba» պարբերականի` անձնակազմից բացի ինքնաթիռում 107 հոգի է եղել:

Նախնական տվյալներով բոլորը մահացել են:

A #Boeing 737 #plane crashed shortly after taking off from #Havana's main #airport, #cuba pic.twitter.com/i2r0N4jKO4

— rita khoury (@ritakhoury10) 18 мая 2018 г.


© armedia.am