Սիրիան պատերազմից հետո վերականգնվելու համար հովանավոր է գտել

13:19     19 մայիսի, 2018

Թեհրանը պատրաստ է Սիրիայում պատերազմի ավարտից հետո մասնակցել երկրի վերականգնմանը: Այս մասին, ինչպես փոխանցում է Tasmin գործակալությունը, հայտարարել է Իրանի տրանսպորտի նախարար Աբաս Ահունդին:

Նրա խոսքերով՝ Սիրիայում նախագծերը պատրաստ են հովանավորել ինչպես պետական կառույցները, այնպես էլ մասնավոր կազմակերպությունները: «Պատերազմի և ճգնաժամի դեմ պայքարից 7 տարի անց Սիրիան նոր փուլ է մտել, և Իրանը կարևոր դեր կխաղա նրա վերականգնման գործում», - հայտարարել է նախարարը:

Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսն իր հերթին հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է օգնություն ընդունել հարևան երկրից:


© armedia.am