Ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը Միացյալ Թագավորության արքայազն Հարրիի հետ ամուսնանալուց հետո կդառնա Սասեքսի Դքսուհին:
Երկար սպասված թագավորական հարսանիքը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամով 14:00 և կտևի մեկ ժամ:
Հազարավոր երկրպագուներ ժամեր առաջ հավաքվել են Անգլիայի Վինդզոր քաղաքում, որտեղից մեկնարկելու է հարսանեկան արարողությունը: