Գերմանական աջակողմյա «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը սահմանադրական դատարանին հայց է ներկայացրել կանցլեր Անգելա Մերկելի դեմ նրա գլխավորած կառավարության միգրացիոն քաղաքականության կապակցությամբ: Այս մասին գրում է գերմանական Zeit թերթը՝ կուսակցության իրավաբան Շտեֆան Բրանդներին հղումով:
Հայցում մասնավորապես ասվում է, որ միգրացիոն քաղաքականության մշակման ժամանամ կառավարությունը խախտել է բունգեսթագի իրավունքը մասնակցելու հարցի լուծմանը: Ուստի, կուսակցությունը պահանջում է ստուգել Ավստրիայի սահմանը միգրանտների համար բացելու Մերկելի՝ 2015 թվականին ընդունած որոշումը:
2017 թվականի ընտրությունների ժամանակ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը խոստացել էր հետաքննություն սկսել Մերկելի «բաց դռների» քաղաքականության շուրջ: