Հյուսիսկորեական բանակի սպան և մի քաղաքացի նավակով Հյուսիսային Կորեայից փախել են Հարավային։ Հարևան պետության ռազմածովային ուժերին պատկանող նավը նկատել է նրանց երկու երկրների ծովային սահմանին։
Փախստականներին գտել են Դեղին ծովում, փոխանցում է «Լենտա»-ն։ Նրանք այժմ գտնվում են հարավկորեական սահմանապահների հսկողության տակ։ Ոստիկանությունը հետաքննություն կանցկացնի։
Իր վարած քաղաքականության համաձայն՝ Հարավային Կորեան տարիներ շարունակ ընդունում է Հյուսիսից եկած փախստականներին։ Այդպիսի մարդկանց թիվը Հարավային Կորեայում կազմում է 30 հազար։ Նրանց թիվը շարունակում է աճել։