Կոռուպցիայի դեմ պայքարում Ազգային անվտանգության ծառայությունը ակտիվ աշխատանք է իրականացնում, այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Ակտիվ աշխատանք է ընթանում կոռուպցիայի դեմ։ Ավանդական կոռումպացված հիմնարկները ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունները», - հայտարարել է ԱԱԾ ղեկավարը՝ մատնանշելով այդ ծառայությունները՝ «մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ծառայություններ»։