ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել կառավարական առանձնատունը, որտեղ ընտանիքի հետ այժմ բնակվում է:
Նա նաև ցույց է տվել այն առանձնատունը, որտեղ նախկինում ապրել են Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Փաշինյանը հեռվից նաև ցույց է տվել Սերժ Սարգսյանի առանձնատունը և ասել, որ չի հանդիպել նրան:
Փաշինյանը խոստացել է, որ այսօր ևս մեկ անգամ ուղիղ եթեր է մտնելու, խոսելու է դատական համակարգի մասին։