Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն որոշել է ուժեղացնել իր անվտանգությունը Բոսնիա և Հերցեգովինա կատարելիք այցից առաջ, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ Մակեդոնիայի հետախուզությունն իմացել է Էրդողանի նկատմամբ հնարավոր մահափորձի մասին Բալկաններ կատարելիք այցի ժամանակ: Այդ մասին հայտնել է նաև արևմտյան հետախուզությունը: Վերջինիս տվյալներով՝ մահափորձը ծրագրում են Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ: