Իտալիայի նախկին վարչապետ Սոիլվիո Բեռլուսկոնին 3 մլն եվրո ժառանգություն է ստացել վարչապետի նստավայրի գլխավոր քարտուղարության նախկին աշխատակցուհուց, հայտնում է Stampa թերթը:
Վերջինիս տվյալներով՝ 88-ամյա Աննա Չ.-ն մահացել է 20 օր առաջ: Ամուսին և երեխաներ նա չի ունեցել, ուստի երեք մեծ անշարժ գույքի և երկու բանկային հաշվի սեփականատիրուհին որոշել է իր ունեցվածքը կտակել Բեռլուսկոնիին՝ որպես երախտիք համատեղ աշխատանքի տարիների համար: