Գերմանական Bild հրատարակչության լրագրողները որոշակի «ետին միտք» են տեսնում նրանում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղկեփունջ նվիրեց Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելին, գրում է Life-ru-ն:
«Քաղաքավարության դրսևորում է թվում, սակայն իրականում վիրավորանք է», - գրել է հոդվածի հեղինակը: Նրա կարծիքով, առաջատար համաշխարհային քաղաքական գործիչները պետք է միմյանց ձեռք սեղմեն, ոչ թե ծաղկեփնջեր նվիրեն: Լրագրողը համոզված է, որ ծաղիկների նպատակը Մերկելին հիշեցնելն էր, որ ինքը կին է: Ինչ-ինչ պատճառներով հեղինակը դա վիրավորանք է համարել: