Բելառուսկան Գորոդոկ քաղաքում տեղի է ունեցել Խորհրդային միության մարշալ Հովաննես Բաղրամյանի հուշարձանի բացման արարողությունը։ Այն նվիրված էր գերմանական օկուպացիայից Գորոդոկի ազատագրման 75-ամյակին, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն։
Հուշարձանի բացմանը ներկա են եղել Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչները, մարշալի թոռը՝ Իվան Սերգեևիչը, նրա ազգականները, քաղաքային և մարզային վարչության ներկայացուցիչներ։
Բրոնզաձույլ կիսանդրին կշռում է ավելի քան 200կգ։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Սպարտակ Հարությունյանը և Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը։