Թրամփը ԱՄՆ-ի համար խոշորագույն քաղաքական սկանդալ է կանխատեսում

11:50     21 մայիսի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ արդարադատության նախարարությանը հանձնարարել է պարզել՝ եղե՞լ են արդյոք իր նախընտրական շտաբում Հետաքննությունների դաշնային բյուրոյին  տեղեկություններ հաղորդողներ և արդյոք լրտեսությունն իրականացվել է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հաձնարարականով: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թրամփի թիմն արդարադատության նախարարությունից պահանջում է տամադրել գաղտնի փաստաթղթերը, որոնք հիմք են ծառայել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության համար ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության գործով:

Թրամփի կարծիքով տեղեկատուի մասին ապացույցները կարող են հանգեցնել սկանդալի, որն իր մասշտաբներով կգերազանցի Ուոթերգեյթի սկանդալին, որը հանգեցրեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին:


© armedia.am