Իրանում հայտնել են միջուկային համաձայնագրին հետագայում հետևելու պայմանները

12:36     21 մայիսի, 2018

Իրանական կողմը կշարունակի հետևել միջուկային համաձայնագրին, եթե Եվրոպական միությունը փոխհատուցի այն վնասը, որը Թեհրանը կկրի ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցներից, գրում է The Wall Street Journal-ը:

Իսլամական Հանրապետության Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքերով հենց այդ պայմանով պետք է կատարվեն համաձայնագրով նախատեսվող պայմանավորվածությունները:

«Գնդակը Եվրոպայի դաշտում է», - ընդգծել է Սալեհին:


© armedia.am