ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հայտնել է, որ Բյուրականի աստղադիտարանն աշխատանքներ է իրականացնում գիտական լրագրությունը զարգացնելու ուղղությամբ, հայտնում է Armenpress-ը:
«2010 թվականին ֆեյսբուք սոցիալական ցանցում հիմնադրել ենք «Գիտական լրագրության» խումբ, հավաքել ենք հետաքրքրվող լրագրողներին, հրավիրում ենք Բյուրականում տեղի ունեցող միջոցառումներին»,- նշեց Միքայելյանը:
Նրա խոսքով՝ բոլոր բարդ տերմինները, որ բոլորի համար չէ, որ մատչելի են, այդ խմբի միջոցով փորձում են ավելի դյուրին դարձնել:
«Ընդհանրապես, մենք չունենք պրոֆեսիոնալ գիտական լրագրող, ով համալսարանն ավարտի լրագրողի որակավորմամբ և մասնագիտացումը լինի գիտական լրագրող»,- ընդգծեց աստղադիտարանի տնօրենը: