Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը Վաշինգտոնում քննարկվել են Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցությունը, իրադրությունը տարածաշրջանում և առևտրատնտեսական հարաբերությունները: Այս մասին հայտնել Է Վրաստանի կառավարության վարչակազմը, փոխանցում է «ՌԻԱ»-ն։
«Կողմերը քննարկել են Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական ուղղությունը և մշակութային ու կրթակական ոլորտներում համագործակցության ակտիվացումը»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Կողմերը անդրադարձել են նաև ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին և նշել Վրաստանի հեռանկարը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին:
«ԱՄՆ-ը պաշտպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը և դաշնակիցների հետ միասին գագաթնաժողովում կհաստատի երկրի հաջողությունն այդ ճանապարհին»,- նշվում է հայտարարության մեջ:
Վրաստանի կառավարական պատվիրակության այցը ԱՄՆ կշարունակվի մինչեւ մայիսի 23-ը։