Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կրկին առաջադրվել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, հայտնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա, Եսայանը ներկայացված է Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասում:
Ի տարբերություն մեջլիսի մյուս հայ պատգամավորների՝ իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով աչքի ընկնող Եսայանն այս ընթացքում որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր: