Պարագվայը ևս դեսպանատուն է բացել Երուսաղեմում

11:35     22 մայիսի, 2018

Պարագվայը Իսրայելում իր դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ, հայտնում է  Reuters գործակալությունը:

Նշենք, որ Պարագվայը երրորդ երկրիրն է ԱՄՆ-ից և Գվատեմալայից հետո, որը դեսպանատուն է բացել Երուսաղեմում:

«Սա պատմական օր է, որը կամրապնդի կապը Պարագվայի և Իսրայելի միջև», - դիվանագիտական առաքելության բացման արարողության ժամանակ հայտարարել է Պարագվայի նախագահ Գորացիո Կարտեսը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

 


© armedia.am