ԱՄՆ նաղագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաժարվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ
Չեն Ինի հետ հունիսին նախատեսված բանակցություններից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:
«Կիմ Չեն Ինի կողմից մեծ սխալ կլինի մտածել, որ կարող է խաղալ Դոնալդ Թրամփի հետ», - ընդգծել է Փենսը:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը անկասկած իրավունք է վերապահում իրեն հրաժարվել հյուսիսկորեացի առաջնորդի հետ հանդիպումից:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան չեղարկել էր Հարավային Կորեայի հետ բարձր մակարդակի բանակցությունները, ինչպես նաև սպառնացել էր չեղարկել ԱՄՆ հետ գագաթաժողովը: