Ադրբեջանն ու Թուրքիան նոր գազատարի շահագործումը կսկսեն հունիսի 12-ին
Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրաքը հայտարարել է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) գործարկման մասին։
Նա հայտարարել է, որ նոր գազատարի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը։ Անկարան էներգետիկ կամուրջ կկառուցի Առևելքի և Արևմուտքի միջև, և Ադրբեջանի հետ միասին նոր գազային մայրուղի կհարթի, որն, ըստ էության, փոխարինելու կգա Եվրոպային գազի մատակարարման ռուսական ծրագրին, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն։