Ռուսական ռազմաբազայի զինծառայողները կմասնակցեն Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված զորահանդեսին

11:57     22 մայիսի, 2018

Ռուսաստանի Դաշնության զինծառայողները կմասնակցեն Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված զորահանդեսին: Այս մասին լրագրողներին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը:

Երեքշաբթի Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի Գյումրիի ռազմական կայազորի զինծառայողները մասնակցել են զորահանդեսի համատեղ փորձին: Սարդարապատի հուշահամալիրում զինծառայողները բարելավել են հանդիսավոր երթով անցնելու, զենքով շարային հնարքներ կատարելու հմտությունները, ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու կարգը:

 «Զորքերի հանիդսավոր երթի գլխավոր փորձը տեղի կունենա Սարդարապատի հուշահամալիրում մայիսի 26-ին: Մայիսի 28-ին ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմական բազայի ավելի քան 100 զինծառայողներ առաջին անգամ կմասնակցեն 1918թ. Առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին»,- նշել է Աստաֆևը:

 

 


© armedia.am