ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ մայիսի 25-ից 26-ը նախատեսված է ՀՀ նախագահի այցը Վրաստան:
«Նախագահը կմասնակցի Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին: Իսկ մայիսի 30-31-ը կայանալու է վարչապետի պաշտոնական այցելությունը Վրաստան»,- նշեց Տ. Բալայանը: