Եվրոպական միությունը դիմել է Միացյալ Նահանգներին՝ կոչ անելով ազատ եւ արդարացի առեւտրի ամրապնդումը քննարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պիտեր Ալթմայերը՝ հավելելով, որ Վաշինգթոնը պետք է պատասխանի, փոխանցում է Reuters–ը։
«Հիմա ԱՄՆ-ը պետք է խուսափի լարվածությունից, որը կվնասի բոլորին»,–ասել է Պիտեր Ալթմայերը։
Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ կհաջողվի Եվրոպային հաջողության հասնել ԱՄՆ կողմից նախատեսվող պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքերից ազատելու հարցում։ Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ–ն մոտ ժամանակներս մտադիր է այդ հարցում կոշտություն դրսեւորել։