Հարավային Կովկասի գծով ճանաչված վերլուծաբան Թոմաս դե Վաալն անդրադարձել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` նշելով, որ բոլոր խոստումներն ու հույսերը կարող են խափանվել, եթե Հայաստանի նոր կառավարությունը սխալվի, հայտնում է «Արմենպրես»-ը:
Վերլուծաբանը հիշեցրել է, որ որպես վարչապետ իր ընտրության հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Արցախ և պնդել, որ այն պետք է ուղղակիորեն մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին և նստի բանակցային սեղանի շուրջ: Դե Վաալի խոսքով՝ Փաշինյայը ղարաբաղցիների հետ անկեղծ է և դեռևս 2016 թվականին հայտարարել էր, որ Ադրբեջանին հանձնելու տարածք չկա: Դե Վաալն ընդգծել է նաև, որ քննարկումներն այն մասին, որ Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին ակտուալ են՝ հիշեցնելով, որ մինչև 1998 թվականը ԼՂՀ-ն մասնակցել է բանակցային գործընթացին: