Ֆրանսիայում պետության սոցիալական քաղաքականության դեմ բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 139 հազար մարդ, հայտնում է Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում 180 ակցիայի շրջանակներում փողոց է դուրս եկել 124 հազար ցուցարար: Փարիզում բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 15 հազար մարդ:
Հաղորդվում է, որ մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, ոստիկանությունը Փարիզի շրջաններից մեկում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Բախումների արդյունքում ձերբակալվել է 24 մարդ: