Իսրայելը Գազայի հատվածում ավիահարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին

12:07     23 մայիսի, 2018

Իսրայելի ռազմա-օդային ուժերն ավիահարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության դիրքերին Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով պաղեստինյան լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ Գազայում նավահանգստի վրա հարձակման արդյունքում բռնկում է տեղի ունեցել:

Իսրայելը նաև ավիահարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի մի շարք ռազմական օբյեկտներին:

Դեռևս տեղեկություններ չկան տուժածների և զոհերի մասին:

 


© armedia.am