Իսրայելի ռազմա-օդային ուժերն ավիահարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության դիրքերին Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով պաղեստինյան լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ Գազայում նավահանգստի վրա հարձակման արդյունքում բռնկում է տեղի ունեցել:
Իսրայելը նաև ավիահարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի մի շարք ռազմական օբյեկտներին:
Դեռևս տեղեկություններ չկան տուժածների և զոհերի մասին: