Բարբարա Անդերվուդը դարձել է Նյու Յորքի առաջին կին գլխավոր դատախազը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ դատախազության կայքը: Ինչպես նշվեց, Անդերվուդը պաշտոնապես հաստատվել է այդ պաշտոնում Պետության օրենսդրությամբ: Միևնույն ժամանակ նա աշխատել է Նյու Յորքի դատախազությունում ավելի քան 10 տարի, հաղորդում է Gazeta.ru-ն:
Իր շնորհակալական ելույթում Անդերվուդը հայտարարել է, որ այս աշխատանքը «կդառնա ամենակարևորը նրանցից, որ ես երբևէ ունեցել եմ»:
«Սա մեծ պատիվ է, և ես խոստանում եմ հավատով և ճշմարտությամբ ծառայել Նյու Յորքի Հզոր նահանգին»,- հավելել է նա:
Բարբարա Անդերվուդն այս պաշտոնում փոխարինել է Էրիկ Շնայդերմանին, ով հրաժարական էր տվել սկանդալի ֆոնին: Ավելի վաղ մի քանի կին մեղադրել էին Շնայդերմանին ծեծի և ահաբեկման համար: