Ֆրանսիան մնում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի մասնակիցը և կատարելու է այն. Ֆրանսիայի արտգործնախարար

13:42     23 մայիսի, 2018

Ֆրանսիան անօրինական է համարում է Իրանում գտնվող եվրոպական ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրանի «France Inter» ռադիոկայանի եթերում մայիսի 24-ին, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Մենք միանգամայն դեմ ենք այդ որոշումներին: Խոսքը վերաբերում է արտատարածքային միջոցառումներին»,- ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ «Ֆրանսիան մնում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի մասնակիցը և կատարելու է այն»:

«Մենք պետք է պաշտպանենք Իրանի հետ առևտուր անող ընկերություններին, պաշտպանենք նրանց ներդրումները: Այդ ընկերությունների դեմ պատժամիջոցներն օրինական չեն»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

 


© armedia.am