Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամներն այսօր՝ մայիսի 23-ին առաջին անգամ նոր կազմով մասնակցելու են Ազգային ժողովի նիստին և պատասխանելու են պատգամավորների հարցերին։
Նշենք, որ ՀՀԿ-ն ներկայումս ընդդիմություն է, ԱԺ-ում ունի ամենամեծ խմբակցությունը։
Կառավարության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչներ, անկուսակցականներ։