Հինգերորդ սերնդի F-35 կործանիչ ռմբակոծիչը Թուրքիային կփոխանցվի հունիսի 21-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ներկայացուցչին:
«ԱՄՆ-ն առաջին F-35-ը մեզ կփոխանցի հունիսի 21-ին: Սակայն այն անմիջապես Թուրքիայում չի հայտնվի, ինքնաթիռը կմնա ԱՄՆ-ում մինչեւ 2019 թվականի նոյեմբեր ամիսը՝ մեր օդաչուներին նախապատրաստելու համար»,- նշել է աղբյուրը:
Թուրքական պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը տեսանյութ է տարածել, որում ցուցադրվում է Անկարայի համար նախատեսված F-35A-ի թռիչքը: Հաղորդվում է նաեւ, որ այս ինքնաթիռի համար Թուրքիան 103 միլիոն դոլար կվճարի: