ԱՄՆ փոխնախագահ Վաշինգտոնում Մայք Փենսը հանդիպում Է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ հայտնում է Սպիտակ Տունը
«Փոխնախագահը… հավաստել Է ԱՄՆ-ի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածաքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում ու հավաստել Է նաև, որ ԱՄՆ-ը պաշտպանում Է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացումը: Ղեկավարները պայմանավորվել են ուսումնասիրել տնտեսական ու ու առևտրական համագործակցության ամրապնդման հետագա ուղիները»,- ասված Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: