Եվրոպական շատ կազմակերպություններ ստիպված կլինեն հեռանալ Իրանից ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստանի պետխորհրդի ղեկավարի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԻԱ»-ն։
Կանցլերը միաժամանակ ընդգծել է, որ Գերմանիան հարգում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը։
«Ինչ վերաբերում է Իրանի շուրջ կնքված համաձայնությանը, այն, իհարկե, կատարյալ չէ, բայց այլ տարբերակները առավել անկայուն են»,- նշել է Մեկելը։