Ռուս-վրացական սահմանին՝ Լարսի անցակետում, հայկական պետհամարանիշներով ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել՝ պատճառաբանելով, որ հայկական ավտոբուսների վարորդները նոր լիցենզիա պետք է ունենան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացրել են, որ հարցի կարգավորման համար բանակցություններ են ընթանում:
Մաքսակետում ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններին պատկանող ավտոբուսների կուտակումներ կան:
Նախարարությունից հայտնել են նաև, որ տրամադրված լիցենզիան պետք է գործեր հունիսի 1-ից, սակայն ռուսական կողմում սկսել են լիցենզիան պահանջել ավելի վաղ: