Apple ընկերությունը գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի հետ համաձայնագիր է կնքել աշխատողների համար անվարորդ մեքենա ստեղծելու մասին: Այս մասին հաղորդում է The New York Times- ը, գրում է «Արմենպրես»-ը: Աղբյուրի փոխանցմամբ խոսքը վերաբերում է Volkswagen- ի կողմից արտադրված T6 Transporter մինիվենի վերասարքավորմանն ինքնկառավարվող շաթլի, որից կօգտվեն Apple-ի աշխատակիցները:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ընկերությունը հանդես Է եկել հավակնոտ պլաններով՝ փորձելով այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են BMW-ն և Mercedes-Benz-ը, համաձայնության գալ լիովին ինքնակառավարվող Էլեկտրամոբիլների առևտրային շարքի ստեղծման շուրջը: Սակայն այդ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել ամենից առաջ Apple-ի չափից դուրս մեծ պահանջների պատճառով, որը պնդում Էր իրեն հանձնել ապագա ավտոմեքենաների դիզայնի և տեխնոլոգիական բաղադրիչի նկատմամբ լիակատար վերահսկողությունը, գրում Է թերթը: Իսկ այժմ Apple-ը հրաժարվել Է նախկին պլաններից՝ կենտրոնանալով անվարորդ շաթլի ստեղծման վրա, որը կկարողանա փոխադրել կորպորացիայի աշխատակիցներին: