Հյուսիային Կորեայի Համգյոն-Պուկտոյի նահանգի Փհունգերիի շրջանում մայիսի 24-ին տեղի է ունեցել երկրի միակ միջուկային փորձարանի ապամոնտաժման արարողությունը, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ նշելով, որ միջուկային օբյեկտների ոչնչացումն իրականացվել է օտարերկրյա լրագրողների ներկայությամբ:
Մասնավորապես ոչնչացվել է գիտա-հետազոտական լաբորատորիան, ստորգետնյա թունելները, որտեղ իրականացվել են միջուկային փորձարկումներ, և տարբեր տեխնիկական շինություններ: Վերջիններիս պայթեցման ժամանակ ռադիացիայի արտանետումներ չեն նկատվել:
Փհունգերիի միջուկային փորձարանի փակման և համապատասխան հանրային արարողության անցկացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ապրիլի 27-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև Փանմունջոմում կայացած բանակցությունների ժամանակ: