ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ չեն Ինին հայտնել է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթաժողովի չեղարկման մասին, հայտնում է Интерфакс-ը:
«Հաշվի առնելով մեր վերջին հայտարարություններում առկա արտառոց չարությունը և բացահայտ թշնամությունը՝ կարծում եմ գագաթաժողովի անցկացումն այս պահին նպատակահարմար չէ», - ասվում է Թրամփի՝ Կիմ Չեն Ինին ուղղված նամակում:
Թրամփը նշել է, որ չնայած հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված գագաթաժողովի չեղարկմանը՝ նա հույս ունի մոտ ապագայում մեկ այլ հանդիպում կազմակերպել: