Դոլարն ու եվրոն թանկացել են

21:08     24 մայիսի, 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 24-ին, կազմել է 482.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 566.10 դրամ (աճել է 0.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 646.46 դրամ (աճել է 2.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.86 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 256.51 դրամ, ոսկի՝ 20,002.13 դրամ, պլատին՝ 14,012.35 դրամ։

Մայիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:


© armedia.am