Թուրքիայի «Ժողովրդի փրկության» կուսակցությունը դիմել է Բարձրագույն ընտրական խորհուրդ` պահանջելով չեղարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրությունների համար։ Թուրքական Diken պարբերականի հաղորդմամբ, Կուսակցության դիմումի մեջ նշված է, որ նախագահի թեկնածուն պետք է ունենա առնվազն չորսամյա բարձրագույն կրթություն, ինչն Էրդողանը չունի։
«Ժողովրդի փրկության» կուսակցությունը վերոնշյալ մեղադրանքը հիմնավորում է այն հագամանքով, որ այն ուսումնական հաստատությունում, որտեղ սովորել է Էրդողանը, իր ուսանելու տարիներին սահմանված է եղել երեքամյա կրթություն, այսինքն` Էրդողանի ներկայացրած 4-ամյա կրթության դիպլոմը կեղծ է։ Դիմումի հեղինակները պահանջել են բացի թեկնածության չեղարկումը քրեական գործ հարուցել Էրդողանի դեմ կեղծ դիպլոմ ձեռք բերելու համար։