Ռուսաստանն անհանգստացած Է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի համագործակցության խորացումից և իրավունք ունի ձեռնարկել համարժեք միջոցներ՝ ուղղված իր անվտանգության ամրապնդմանը։ Այդ մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է «Սպուտնիկ Վրաստան»-ը։
Նախօրյակին Պրահայում կայացել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների հերթական փուլը:
«Գ. Բ. Կարասինը հանդիպմանը լուրջ անհանգստություն Է հայտնել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի խորացող համագործակցության կապակցությամբ: Հարավային Կովկասի «ռազմական յուրացումն» արտատարածաշրջանային ուժերի կողմից ուղղակի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար: Հյուսիսատլանտյան դաշինքի գծով Վրաստանի գործընկերները չեն թաքցնում, որ նրան զինում են հենց «Ռուսաստանին դիմադարձելու» համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Այնտեղ նշված է նաև, որ «այդ իրադրության մեջ ռուսական կողմը համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի իրև իր դաշնակիցների անվտանգության ամրապնդման համար»։