Պուտին․ Մենք ԱՄՆ ներքին հակասությունների պատանդն ենք

16:00     26 մայիսի, 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» մասին հետաքննությունը կդադարեցվի ու երկրների միջև հարաբերությունները կզարգանան, փոխանցում է NEWS.am-ը։

«Մենք ԱՄՆ-ի ներքին հակասությունների պատանդն ենք»,- մեջբերում է Պուտինին «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը, որի փոխնախագահը ներկա է գտնվել Ռուսաստանի նախագահի ու միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հանդիպմանը։

«Ես հույս ունեմ, որ մի օր դա կավարտվի ու ռուս- ամերիկյան հարաբերությունների զարգացման օբյեկտիվ ահրաժեշտությունը նոր պլան դուրս կգա»,- հայտնել է Պուտինը՝ մեկնաբանելով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը։


© armedia.am