Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, մոտ ապագայում մեկնելու է զինվորական ծառայության։ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում վարչապետը նշել է, որ Աշոտի 18 տարեկանը լրացել է ընթացիկ տարվա մարտին, և նա մեկնելու է ծառայության սահմանված կարգով։
Աշոտ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունն անցնի Արցախի Հանրապետությունում։
Բացի այդ, տեսանյութում վարչապետը կոչ է արել զինծառայությունից խուսափող և արտերկրում բնակվող իր հայրենակիցներին 20 օրվա ընթացքում վերադառնալ Հայաստան և սահմանված կարգով մեկնել զինծառայության։ Նույն կոչով նա դիմել է նաև «ոչ այնքան հիվանդ» և զինծառայությանը պիտանի երիտասարդներին։