Եվրամիությունն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ DW-ի հաղորդմամբ, այս մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է Թբիլիսում երկրի անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում։
Յունկերի խոսքով, Վրաստանը և ԵՄ-ն «կապված են պատմականորեն և աշխարհագրորեն»։ Նա հույս է հայտնել, որ անկախության հարյուրամյակը «նոր էջ կբացի» Վրաստանի և Եվրամիության հարաբերություններում։ Նա նաև ընդգծել է այն անգնահատելի դերը, որը Վրաստանն ունեցել է ԵՄ խաղաղապահ առաքելություններում։