ՌԴ ՊՆ. Դեր Զորում 4 ռուս զինվորական զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

14:12     27 մայիսի, 2018

Սիրիայում՝ Դեր Զոր նահանգում, զինյալների հարձակման արդյունքում  4 ռուս զինծառայողներ զոհվել են, եւս 3-ը վիրավորվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը:

Ըստ գերատեսչության տվյալների, ռուսական զինվորականները օգնել են սիրիացիներին հետ մղել մի քանի ահաբեկչական խմբերի հարձակումը: Ընդհանուր առմամբ բախումների հետեւանքով զոհվել է 43 զինյալ:

Մարտի ընթացքում  երկու ռուս ռազմական խորհրդատուներ տեղում  մահացել են: Հինգը վիրավորվել եւ անհապաղ տեղափոխվել են Ռուսաստանի ռազմական հոսպիտալ: Բժիշկները չեն կարողացել փրկել երկու վիրավորներին:

Բոլոր մահացած զինծառայողները հրամանատարության կողմից պետական պարգեւների համար են ներկայացվել:


© armedia.am