Լիբանան. հայ պատգամավորները նախարարի երկու աթոռ են պահանջել

09:31     29 մայիսի, 2018

Լիբանանի գործող վարչապետ և վարչապետի թեկնածու Սաադ Հարիրին հանդիպել է երկրի խորհրդարանի հայ պատգամավորներ Հակոբ Բագրատունու, Հակոբ Թերզյանի և Ալեքսանդր Մաթոսյանի հետ, հայտնում է «Արմենպրես»-ը:

Հանդիպումից հետո Բագրատունին հայտնել է, որ խորհրդարանը ներկայացնող հայ պատգամավորները պահանջել են կազմել նոր կառավարություն, որում ներգրավված կլինի 32 նախարար: Ընդ որում, նախարարներից երկուսը պետք է լինեն հայկական համայնքից:

 


© armedia.am