Լիբանանի գործող վարչապետ և վարչապետի թեկնածու Սաադ Հարիրին հանդիպել է երկրի խորհրդարանի հայ պատգամավորներ Հակոբ Բագրատունու, Հակոբ Թերզյանի և Ալեքսանդր Մաթոսյանի հետ, հայտնում է «Արմենպրես»-ը:
Հանդիպումից հետո Բագրատունին հայտնել է, որ խորհրդարանը ներկայացնող հայ պատգամավորները պահանջել են կազմել նոր կառավարություն, որում ներգրավված կլինի 32 նախարար: Ընդ որում, նախարարներից երկուսը պետք է լինեն հայկական համայնքից: